Future Creators
Future Creators ո՞վքեր են նրանք, ո՞րն է նրանց նպատակը, ի՞նչ են նրանք անելու: Սրանք այն հարցերն են որոնք հուզում էին բոլոր նրանց, ովքեր լսել էին այս անվանումը: Այս հարցերի պատասխանները մասամբ տվեց armsociology.com կայքում տեղադրված հոդվածը: Այդտեղից պարզ դարձավ, որ FC խմբի անդամները նպատակ են հետապնդում սոցիոլոգիան դարձնել գալիք սերնդի մասնագիտություն: Այս նպատակին հասնելու համար նրանք այցելում են Երևան քաղաքի ավագ դպրոցներ՝ աշախակերտներին ներկայացնելով սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Սակայն դրանով չի սահմանափակվում Future Creators խմբի անդամների գործունեությունը, նրանք կազմակերպում են մի շարք միջոցառումներ, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում ֆակուլտետի առօրյա կյանքը: Առանձնահատուկ ուշադրության արժանացան խմբի կողմից պատրաստված տետրերը: Այդ տետրերի վրա տեղ էին գտել սոցիոլոգիայի դասականները:
Նոյեմբերի 13, սոցիոլոգիայի ֆակուլտետի վեցամյակ, Future Creators խումբը պատրաստել էր նվեր սոցիոլոգիայի ֆակուլտետի համար, որը առանձնանաում էր իր յուրօրինակությամբ: Նրանք կազմակերպել էին ֆլաշ մոբ, որով շնորհավորել էին ֆակուլտետի ծննդյան տարեդարձը: Խմբի անդամները չեն սահմանափակվում քչով, հենց այդ պատճառով էլ իրանց կազմակերպած ֆալշ մոբի տեսահոլովակը տեղ էր գտել You Tube կայքում:
Future Creators խումբը պատրաստվում է իրականացնել ևս մի շարք միջոցառումներ կերտելով մեր ֆակուլտետի ապագան:
No comments:
Post a Comment