Sunday, November 7, 2010
Սոցիոլոգիան՝ որպես գալիք սերնդի մասնագիտություն
Future Creators՝ այսպես են իրենց կոչում սոցիոլոգիայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, ովքեր նպատակ են հետապնդում բարձրացնել իրենց ֆակուլտետի հեղինակությունը ապագա ուսանողների շրջանում: Այցերը մի շարք դպրոցներ թույլ կտան աշակերտներին ավելի հստակ պատկերացում կազմել սոցիոլոգիայի վերաբերյալ, ինչն էլ ավելի կհեշտացնի ապագա մասնագիտության ընտրությունը:
Առաջին դպրոցը, ուր այցելեցին խմբի անդամները, Հայկ Բժշկյանցի անվան թիվ 129 դպրոցն էր: Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին և անցավ ջերմ մթնոլորտում: Միջոցառման սկզբում խմբի անդամները ներկայացրին իրենց ֆակուլտետը և դրա ձևավորման պատմությունը, այնուհետև անդրադարձ կատարվեց ընդունելության կարգին: Որպես ուսանողական կյանքի կազմակերպման և անցկացման տարբերակներ` նշվեցին ֆակուլտետի ուրախների և հնարամիտների ակումբը, ՈւԳԸ-ն, ՈւԽ-ն, ամառային պրակտիկան և այլն:
Ներկայացման ավարտից հետո աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին խմբի անդամներին, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիոլոգիայի ֆակուլտետում առկա մասնագիտացումներին: Ներկա գտնվող աշակերտները հրավիրվեցին նոյեմբերի 13-ին կայանալիք ֆակուլտետի ծննդյան օրվանը նվիրված միջոցառումների շարքին:
Future Creators խումբը պատրաստվում է շարունակել իր PR արշավը՝ այցելելով ևս մի քանի դպրոց՝ ներկայացնելով ապագայի մասնագիտությունը վաղվա սերնդին:
Subscribe to:
Post Comments (Atom)
inch kayf aaaaaaaaaaaaaa- menq arden mer blogn el unenq!!!!!!!!!!!!!!!:):):):):)
ReplyDelete