Friday, November 12, 2010

Տետրեր և քաղցրավենիք
  

 Նոյեմբերի 12-ին սոցիոլոգիայի ֆակուլտետում կրկին իրարանցում էր, քանի որ հենց այդ օրը տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական գիտաժողովը:  Մասնակիցները և կազմակերպիչները վաղ առավոտվանից հավաքվել էին ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում և պատրստվում էին իրենց զեկույցների ներկայացմանը: Գիտաժողովի ընթաքցքում ուսանողները հանդես եկան բավականին առանձնահատուկ աշխատանքներով և հետաքրքիր հետազատական արդյունքներով:

   Սակայն այս միջոցառումը այդ օրվա միակ նշանակալի իրադարձությունը չէր, քանի որ  Future Creators խմբի անդամները բոլորի համար անակընկալ էին պատրաստել: Սոցիոլոգիայի ֆակուլտետում խմբի անդամների կողմից տեղադրվել էր սեղանիկ, որի վրա կարելի էր տեսնել սոցիոլոգիայի դասականներին: Բանն այն է, որ խմբի անդամները սեփական ձեռքերով տետրեր էին պատրաստել, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված էր հանրահայտ սոցիոլոգներից որևէ մեկը: Տետրը տեղեկատվություն էր տալիս ֆակուլտետի ձևավորման և զարգացման պատմության վերաբերյալ: Ուսանողներին և դասախոսներին հնարավորություն էր տրվում վերցնել իրենց նախընտրելի հեղինակի պատկերով տետրը: Այդ ամենի հետ մեկտեղ խմբի անդամները չէին մոռացել նաև հյուրասիրության մասին և յուրաքանչյուր տետրի հետ տրվում էր նաև քաղցրավենիք, որի վրա պատկերված էր խմբի լոգոն: Իհարկե սա Future Creators խմբի կողմից կազմակերպվող վերջին միջոցառումը չէ, խումբը կշարունակի իր գործունեությունը և Ձեզ կզարմացնի նորանոր անակընկալներով:

No comments:

Post a Comment