Wednesday, November 17, 2010

Ճիշտ մասնագիտության ընտրության բանաձևը



<Ի՞նչ է երջանկությունը>: Հենց այսպես իր խոսքը սկսեց Երևանի պետական համալսրանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Ա. Սահակյանը` երջանկության բանաձև համարելով՝ մասնագիտության և երկրորդ կեսի ճիշտ ընտրությունը: Տիկին Սահակյանը իր վրա առաքինություն է վերցրել  ապագա սերդին սովորեցնել, թե ինչպես է հնարավոր կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն: Այդ նպատակով նա այցելում է տարբեր դպրոցներ և երեխաներին ներկայացնում  ճիշտ մասնագիտության ընտրության բանաձևը:
Հերթը հասել էր №42 դպրոցին, սակայն այս անգամ տիկին Սահակյանը մենակ չէր. նրան ուղեկցում էին Future Creators խմբի անդամները: Նրանք սովորության համաձայն ներկայացնում էին սոցիոլոգիայի ֆակուլտետը, ընդունելության պայմանները, ուսուցման ընթացակարգը  և ուսանողական կյանքը, սակայն այս անգամ շեշտը ավելի շուտ դրված էր ֆակուլտետում առկա մասնագիտացումների և դրանց մանրամասն նկարագրման վրա:
 Հանդիպումը անցավ ոչ թե ստանդարտ դասախոսության նման, այլ ավելի շուտ զրույցի ձևով: Ինչպես տիկին Սահակյանը, այնպես էլ խմբի անդամները սիրով պատասխանեցին բոլոր հնչած հարցերին՝ փորձելով տալ որքան հնարավոր է շատ տեղեկություն ապագայի մասնագիտության վերաբերյալ:

P.S.: Future Creators խումբը շնորհակալ է սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանատին ցուցաբերած աջակցության համար և հույս ունի, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:


2 comments:

  1. Ժող ջան բրավո ձեզ, ուղղակի բառերով չեմ կարա ասեմ, թե ինչ մեծ գործ եք անում. Եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել, ասեք

    ReplyDelete
  2. Շատ-շատ շնորհակալություն Մելո ջան, չէս պատկերացնի ոնց ենք ուրախանում երբ որ մեր աշխատանքը նկատվում ու գնահատվում է))))

    ReplyDelete