Tuesday, November 30, 2010

Երկու խոսք առաջատար խմբի կողմից



 
  Այս անգամ հանձնարարված էր ամփոփել բոլոր խմբերի կողմից կատարված աշխատաննքերը: Եվ այպես սկսենք, սակայն ինչպես երևում է սկսելու և ավարտելու ենք նույն՝ Future Creators խմբով, քանի որ մյուսները գրեթե աչքի չեն ընկնում իրենց գործունեությամբ:
  Առանձնապես ցանկություն չունեմ որևէ մեկին քննադատելու, անձնական կամ առավել ևս մարմնական վիրավորանքներ հասցնելու, սակայն ինչ արած այդ  է պարտադրում լրագրողի աշխատանքը:
  Doctors of society  հասարակության բժիշկներ, եթե մեր բժիշկները մեզ բուժեին այն արագությամբ,որով Դուք իրականցնում եք Ձեր PR արշավը, ապա մեր հասարակությունում հիվանդները դատապարտված կլինեին: Կցանկանայի ավելի շատ խոսել Ձեր մասին, որովհետև Ձեզ շատ ենք սիրում, բայց ինչ խոսեմ, երբ ոչինչ արված չէ:
Քաղաքականությունը, երևի չարժէ նորից խոսել երեք կետերի մասին, նրանք արդեն ապրել են իրենց դարը: Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ Դուք ոչ թե PR այլ գաղտնի գործակալություն եք, որի կատարած աշխատանքի մասին գիտեք միայն Դուք, իսմ մյուսները այդ պատվին չեն արժանացել:
ILS, եթե չլիներ Ձեր party-ին մեզ այդպես էլ բախտ չէր վիճակվի իմանալ, թե ինչպես են տժժում մեր դասախոսները, սեփական աչքերով տեսնել թե ինչպես է պարում Շտեֆան Ռոթը, վայելել Հակոբի և ընկեր Մելքոնյանի պարը, ինչպես նաև չմոռանանք  ընկեր Վարտիկյանի և Գևորգյան Սոնային, որոնք երևի թե մինչև հիմա Բունկերում են, այս հիանալի party-ի համար շնորհակալություն ենք հայտնում ILS խմբին և նրա անդամ Դավիթ Միրզոյանին:
Ամփոփելով այս ամենը հիշեցնենք PR-ի գլխավոր սկզբունքներից մեկը. «Այն ինչը չի լուսաբանվել ԶԼՄ-ներում իրականում տեղի չի ունեցել»:  Եվ ևս մեկ նկատառում մի կրնկնվեք և Ձեր սերը ֆակուլտետի հանդեպ արտահայտեք ոչ թե լոգոների, այլ Ձեր կատարած աշխատանքի միջոցով:

Wednesday, November 24, 2010

Հակատերևաթափ

Հակատերևաթափ

   Այս անգամ Future Creators խուբը փորձել էր գտնել սոցիոլոգիայի միասնականության խորհրդանիշը, որը կհամախմբեր բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն տվյալ ոլորտի հետ: Բոլոր սոցիոլոգներին հայտնի է սոցիոլոգիայի ծառ հասկացությունը, որը  որոշ չափով կարելի է համարել տվյալ գիտության խորհրդանիշ: Հետց այդ էր պատճառը, որ Future Creators խումբը փորձել էր այդ խորհրդանիշի յուրովի մեկնաբանությունը:
   Ծա՞ռ… Ի՞նչ գործ ունի այն  սոցիոլոգիայի ֆակուլտետում: Միգուցե նրանք որոշել են այդպիսով վերականգնել Թեղուտի անտառը: Հավանաբար այդպիսի մտքեր էին այցելում նրանց ովքեր տեսնում էին մեր գիտության խորհրդանիշը: Աշնանը տերևաթափ է լինում, սակայն  Future Creators-ը և նրանց ծառը  դուրս են բոլոր ստանդարներից և նրանց դեպքում տեղի ունեցավ հակատերևաթափ: Դրա իրականացման մեջ աջակցություն ցուցաբերեցին ինչպես ֆակուլտետի ուսանողները, այնպես էլ դասախոսները: Նրանցից յուրաքանչյուրը ծառին կպցնում էր իր տերևը դրանով իսկ հաստատելով, որ նրանք սոցիոլոգիայի մի մասն են՝ ծառի մի տերևը:
   Future Creators-ը հուսով է, որ սոցիոլոգիայի ծառը անվերջ կաճի և տարեց տարի կտա նորանոր տաղանդներ:

Tuesday, November 23, 2010

Դպրոցական առօրյան

                                                       Դպրոցական առօրյան 

2010 թվական նոյեմբերի 23 քաղաք Երևան Լևոն Արիսյանի անվան № 127 դպրոց և կրկին Future Creators: Խումբը շարունակում է սոցիոլոգիայի ֆակուլտետի PR արշավը այցելելով Երևան քաղաքի ավագ դպրոցները` ներկայացնելով ապագայի մասնագիտությունը: Այս անգամ խումբը այցելեց № 127 դպրոցի 11-րդ դասարանցիներին:
   Ստանդարտ ծրագիր` ֆակուլտետ ներկայացում, ընդունման կարգ, գնահատման մեխանիզմ, ուսանողական կյանք, սակայն այս ամենի հետ մեկտեղ աշակերտներին բաժանվեցին բուկլետներ, որոնց նպատակն էր տեղեկատվությունը ավելի ամրապնդել: Վերոհիշյալ բուկլետները բաժանվեցին ոչ միայն 11-րդ դասարանցիներին այլ նաև նրանք 10-րդ դասարանցիներին, չէ որ նրանք էլ շուտով պետք է ընտրեն իրենց ապագա ուղին:

 Խմբեր, խմբեր, խմբեր...



Երբ ընկեր Մելքոնյանը հայտարարեց, որ կրկին խաղ ենք խաղալու բոլորը կարծեք թե ոգևորված էին, սակայն խաղի առաջին շաբաթից հետո պարզ դարձավ, թե իրականում ովքեր են հետաքրքրված խաղի ընթացքով: Նախնական արդյունքներով հանդես եկավ միայն Future Creators  խումբը, իսկ մնացածը ակտիվորեն ցուցաբերում էին իրենց պասիվությունը:
   Doctors of society լսել ենք, բայց չենք տեսել: Բազմաթիվ ծրագրեր, որոնք այդպես էլ չեն վերածվում գործողությունների:
Քաղաքականությունը… Հետաքրքիր է ինչ է թաքնված այս երեք կետերի տակ, միգուցե… Ինչպես պարզ դարձավ այսօր խմբի անդամները սոցիոլոգիայի ֆակուլտետի ծննդյան օրվա կապակցությմբ կազմակերպել էին մի շարք միջոցառումներ, որոնց մասին չիգիտեին նույնիսկ կուրսեցիները, իսկ ինչ իմաստ ունի խոսել օտարազգի ուսանողների մասին:
Ցիտում I love sociology խմբի պաստառի վերաբերյալ առաջին կուրսեցիների քննարկումից. «Իսկ ու՞ր են մեխակները», իսկ մեր կողմից ավելացնենք. «Ու՞ր է Ձեր party-ի շարունակությունը»:
Խմբեր խնդրում ենք ակտիվացեք մենք ուզում ենք մրցակիցներ ունենալ:
Future Creators

   Future Creators  ո՞վքեր են նրանք, ո՞րն է նրանց նպատակը, ի՞նչ են նրանք անելու: Սրանք այն հարցերն են որոնք հուզում էին բոլոր նրանց, ովքեր լսել էին այս անվանումը: Այս հարցերի պատասխանները մասամբ տվեց armsociology.com  կայքում տեղադրված հոդվածը: Այդտեղից պարզ դարձավ, որ FC խմբի անդամները նպատակ են հետապնդում սոցիոլոգիան դարձնել գալիք սերնդի մասնագիտություն: Այս նպատակին հասնելու համար նրանք այցելում են Երևան քաղաքի ավագ դպրոցներ՝ աշախակերտներին ներկայացնելով սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Սակայն դրանով չի սահմանափակվում Future Creators խմբի անդամների գործունեությունը, նրանք կազմակերպում են մի շարք միջոցառումներ, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում ֆակուլտետի առօրյա կյանքը: Առանձնահատուկ ուշադրության արժանացան խմբի կողմից պատրաստված տետրերը: Այդ տետրերի վրա տեղ էին գտել սոցիոլոգիայի դասականները:
 Նոյեմբերի 13, սոցիոլոգիայի ֆակուլտետի վեցամյակ, Future Creators խումբը պատրաստել էր նվեր սոցիոլոգիայի ֆակուլտետի համար, որը առանձնանաում էր իր յուրօրինակությամբ: Նրանք կազմակերպել էին ֆլաշ մոբ, որով շնորհավորել էին ֆակուլտետի ծննդյան տարեդարձը: Խմբի անդամները  չեն սահմանափակվում քչով, հենց այդ պատճառով էլ իրանց կազմակերպած ֆալշ մոբի տեսահոլովակը տեղ էր գտել You Tube կայքում:
Future Creators խումբը պատրաստվում է իրականացնել ևս մի շարք միջոցառումներ կերտելով մեր ֆակուլտետի ապագան:
  

Wednesday, November 17, 2010

Ճիշտ մասնագիտության ընտրության բանաձևը



<Ի՞նչ է երջանկությունը>: Հենց այսպես իր խոսքը սկսեց Երևանի պետական համալսրանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Ա. Սահակյանը` երջանկության բանաձև համարելով՝ մասնագիտության և երկրորդ կեսի ճիշտ ընտրությունը: Տիկին Սահակյանը իր վրա առաքինություն է վերցրել  ապագա սերդին սովորեցնել, թե ինչպես է հնարավոր կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն: Այդ նպատակով նա այցելում է տարբեր դպրոցներ և երեխաներին ներկայացնում  ճիշտ մասնագիտության ընտրության բանաձևը:
Հերթը հասել էր №42 դպրոցին, սակայն այս անգամ տիկին Սահակյանը մենակ չէր. նրան ուղեկցում էին Future Creators խմբի անդամները: Նրանք սովորության համաձայն ներկայացնում էին սոցիոլոգիայի ֆակուլտետը, ընդունելության պայմանները, ուսուցման ընթացակարգը  և ուսանողական կյանքը, սակայն այս անգամ շեշտը ավելի շուտ դրված էր ֆակուլտետում առկա մասնագիտացումների և դրանց մանրամասն նկարագրման վրա:
 Հանդիպումը անցավ ոչ թե ստանդարտ դասախոսության նման, այլ ավելի շուտ զրույցի ձևով: Ինչպես տիկին Սահակյանը, այնպես էլ խմբի անդամները սիրով պատասխանեցին բոլոր հնչած հարցերին՝ փորձելով տալ որքան հնարավոր է շատ տեղեկություն ապագայի մասնագիտության վերաբերյալ:

P.S.: Future Creators խումբը շնորհակալ է սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանատին ցուցաբերած աջակցության համար և հույս ունի, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:


Sunday, November 14, 2010

Happy B-day Sociology From Future Creators


  Future Creators խմբի անդամները ոչ միայն պատրաստել էին սոցիոլոգիայի ֆակուլտետի ծննդյանը նվիրված մի շարք նախատոնական միջոցառումներ, այլ նաև նոյեմբերի 13-ին նկարահենել էին տեսահոլովակ, որով նրանք ցանկանում էին շնարհավորել իրենց սիրելի ֆակուլտետի ծննդյան տարեդարձը:

http://www.youtube.com/watch?v=hK0WhQkUrj0

Friday, November 12, 2010

Տետրեր և քաղցրավենիք
  

 Նոյեմբերի 12-ին սոցիոլոգիայի ֆակուլտետում կրկին իրարանցում էր, քանի որ հենց այդ օրը տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական գիտաժողովը:  Մասնակիցները և կազմակերպիչները վաղ առավոտվանից հավաքվել էին ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում և պատրստվում էին իրենց զեկույցների ներկայացմանը: Գիտաժողովի ընթաքցքում ուսանողները հանդես եկան բավականին առանձնահատուկ աշխատանքներով և հետաքրքիր հետազատական արդյունքներով:

   Սակայն այս միջոցառումը այդ օրվա միակ նշանակալի իրադարձությունը չէր, քանի որ  Future Creators խմբի անդամները բոլորի համար անակընկալ էին պատրաստել: Սոցիոլոգիայի ֆակուլտետում խմբի անդամների կողմից տեղադրվել էր սեղանիկ, որի վրա կարելի էր տեսնել սոցիոլոգիայի դասականներին: Բանն այն է, որ խմբի անդամները սեփական ձեռքերով տետրեր էին պատրաստել, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված էր հանրահայտ սոցիոլոգներից որևէ մեկը: Տետրը տեղեկատվություն էր տալիս ֆակուլտետի ձևավորման և զարգացման պատմության վերաբերյալ: Ուսանողներին և դասախոսներին հնարավորություն էր տրվում վերցնել իրենց նախընտրելի հեղինակի պատկերով տետրը: Այդ ամենի հետ մեկտեղ խմբի անդամները չէին մոռացել նաև հյուրասիրության մասին և յուրաքանչյուր տետրի հետ տրվում էր նաև քաղցրավենիք, որի վրա պատկերված էր խմբի լոգոն: Իհարկե սա Future Creators խմբի կողմից կազմակերպվող վերջին միջոցառումը չէ, խումբը կշարունակի իր գործունեությունը և Ձեզ կզարմացնի նորանոր անակընկալներով:

Thursday, November 11, 2010

Այցերը շարունակվում են
  Future Creators  խմբի անդամները շարունակում են իրենց PR արշավը Երևան քաղաքի ավագ դպրոցներով: Նոյեմբերի 8-ին այց կատարվեց Անդրանիկ Մարգարյանի անվան №29 դպրոց ռուսական թեքումով դասարան: Խմբի անդամները ռուսերեն լեզվով ներկայացրեցին սոցիոլոգիայի ֆակուլտետը, ընդունման կարգը, գնահատման համակարգը և ինչը ոչ պակաս կարևոր է՝ ուսանողական կյանքը:
Աշակերտները հիմնականում հետաքրքրվեցին ֆակուլտետում առկա PR մասնագիտացմամբ և ցանկանում էին պարզել, թե արդյոք որոնք են PR-ի հիմնական գործառույթները և ինչ մակարդակի վրա է այն այժմ գտնվում Հայաստանում:  Հարցեր էին հնչում դասերի կազմակերպման վերաբերյալ, բայց առանձնահատուկ էր հետաքրքրությունը ուսանողական կյանքով՝ հատկապես КВН-ով և  ամառային պրակտիկայով:
  Հանդիպման վերջում աշակերտները տվեցին իրենց կոնտակտային տվյալները և ցանկություն հայտնեցին  հետագայում շարունակել մեր համագործակցությունը:

Monday, November 8, 2010

Նախատոնական տրամադրություն


    

Գնալով ավելի է մոտենում սոցիոլոգիայի          ֆակուլտետի ծննդյան օրը և Future Creators-ը հետ չի մնում այդ նախատոնական գործընթացից, ընդհակառակը` խումբը իր ներդրումն է ունենում այդ գործընթացում:
 Նոյեմբերի 8-ին սոցիոլոգիայի ֆակուլտետի պատերը զարդարեցին Future Creators-ի պաստառները: Խմբի անդամները հնարավորություն ընձեռեցին բոլոր ցանկացողներին գրել մեր սիրելի ֆակուլտետին ուղղված իրենց շնորհավորանքները և բարեմախթանքները պաստառին:
  Պարզվեց, որ մաղթանքներ  ունեին ոչ միայն սոցիոլոգիայի, այլ նաև ուրիշ ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև հետ չմնացին մեր դասախոսները: Անցավ մի քանի րոպե և պաստառը արդեն լի էր շնորհավորանքներով, ցանկություններով և բարեմախթանքներով:
 Future Creators-ը նախատեսում է շարունակել իր տոնական և նախատոնական միջոցառումների շարքը և տեղեկացնել Ձեզ իր գործունեության մասին:

Sunday, November 7, 2010

Սոցիոլոգիան՝ որպես գալիք սերնդի մասնագիտություն


Future Creators՝ այսպես են իրենց կոչում սոցիոլոգիայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, ովքեր նպատակ են հետապնդում բարձրացնել իրենց ֆակուլտետի հեղինակությունը ապագա ուսանողների շրջանում: Այցերը մի շարք դպրոցներ թույլ կտան աշակերտներին ավելի հստակ պատկերացում կազմել սոցիոլոգիայի վերաբերյալ, ինչն էլ ավելի կհեշտացնի ապագա մասնագիտության ընտրությունը:
Առաջին դպրոցը, ուր այցելեցին խմբի անդամները, Հայկ Բժշկյանցի անվան թիվ 129 դպրոցն էր: Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին և անցավ ջերմ մթնոլորտում: Միջոցառման սկզբում խմբի անդամները ներկայացրին իրենց ֆակուլտետը և դրա ձևավորման պատմությունը, այնուհետև անդրադարձ կատարվեց ընդունելության կարգին: Որպես ուսանողական կյանքի կազմակերպման և անցկացման տարբերակներ` նշվեցին ֆակուլտետի ուրախների և հնարամիտների ակումբը, ՈւԳԸ-ն, ՈւԽ-ն, ամառային պրակտիկան և այլն:
Ներկայացման ավարտից հետո աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին խմբի անդամներին, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիոլոգիայի ֆակուլտետում առկա մասնագիտացումներին: Ներկա գտնվող աշակերտները հրավիրվեցին նոյեմբերի 13-ին կայանալիք ֆակուլտետի ծննդյան օրվանը նվիրված միջոցառումների շարքին:
Future Creators խումբը պատրաստվում է շարունակել իր PR արշավը՝ այցելելով ևս մի քանի դպրոց՝ ներկայացնելով ապագայի մասնագիտությունը վաղվա սերնդին: