Tuesday, November 30, 2010

Երկու խոսք առաջատար խմբի կողմից



 
  Այս անգամ հանձնարարված էր ամփոփել բոլոր խմբերի կողմից կատարված աշխատաննքերը: Եվ այպես սկսենք, սակայն ինչպես երևում է սկսելու և ավարտելու ենք նույն՝ Future Creators խմբով, քանի որ մյուսները գրեթե աչքի չեն ընկնում իրենց գործունեությամբ:
  Առանձնապես ցանկություն չունեմ որևէ մեկին քննադատելու, անձնական կամ առավել ևս մարմնական վիրավորանքներ հասցնելու, սակայն ինչ արած այդ  է պարտադրում լրագրողի աշխատանքը:
  Doctors of society  հասարակության բժիշկներ, եթե մեր բժիշկները մեզ բուժեին այն արագությամբ,որով Դուք իրականցնում եք Ձեր PR արշավը, ապա մեր հասարակությունում հիվանդները դատապարտված կլինեին: Կցանկանայի ավելի շատ խոսել Ձեր մասին, որովհետև Ձեզ շատ ենք սիրում, բայց ինչ խոսեմ, երբ ոչինչ արված չէ:
Քաղաքականությունը, երևի չարժէ նորից խոսել երեք կետերի մասին, նրանք արդեն ապրել են իրենց դարը: Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ Դուք ոչ թե PR այլ գաղտնի գործակալություն եք, որի կատարած աշխատանքի մասին գիտեք միայն Դուք, իսմ մյուսները այդ պատվին չեն արժանացել:
ILS, եթե չլիներ Ձեր party-ին մեզ այդպես էլ բախտ չէր վիճակվի իմանալ, թե ինչպես են տժժում մեր դասախոսները, սեփական աչքերով տեսնել թե ինչպես է պարում Շտեֆան Ռոթը, վայելել Հակոբի և ընկեր Մելքոնյանի պարը, ինչպես նաև չմոռանանք  ընկեր Վարտիկյանի և Գևորգյան Սոնային, որոնք երևի թե մինչև հիմա Բունկերում են, այս հիանալի party-ի համար շնորհակալություն ենք հայտնում ILS խմբին և նրա անդամ Դավիթ Միրզոյանին:
Ամփոփելով այս ամենը հիշեցնենք PR-ի գլխավոր սկզբունքներից մեկը. «Այն ինչը չի լուսաբանվել ԶԼՄ-ներում իրականում տեղի չի ունեցել»:  Եվ ևս մեկ նկատառում մի կրնկնվեք և Ձեր սերը ֆակուլտետի հանդեպ արտահայտեք ոչ թե լոգոների, այլ Ձեր կատարած աշխատանքի միջոցով:

Wednesday, November 24, 2010

Հակատերևաթափ

Հակատերևաթափ

   Այս անգամ Future Creators խուբը փորձել էր գտնել սոցիոլոգիայի միասնականության խորհրդանիշը, որը կհամախմբեր բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն տվյալ ոլորտի հետ: Բոլոր սոցիոլոգներին հայտնի է սոցիոլոգիայի ծառ հասկացությունը, որը  որոշ չափով կարելի է համարել տվյալ գիտության խորհրդանիշ: Հետց այդ էր պատճառը, որ Future Creators խումբը փորձել էր այդ խորհրդանիշի յուրովի մեկնաբանությունը:
   Ծա՞ռ… Ի՞նչ գործ ունի այն  սոցիոլոգիայի ֆակուլտետում: Միգուցե նրանք որոշել են այդպիսով վերականգնել Թեղուտի անտառը: Հավանաբար այդպիսի մտքեր էին այցելում նրանց ովքեր տեսնում էին մեր գիտության խորհրդանիշը: Աշնանը տերևաթափ է լինում, սակայն  Future Creators-ը և նրանց ծառը  դուրս են բոլոր ստանդարներից և նրանց դեպքում տեղի ունեցավ հակատերևաթափ: Դրա իրականացման մեջ աջակցություն ցուցաբերեցին ինչպես ֆակուլտետի ուսանողները, այնպես էլ դասախոսները: Նրանցից յուրաքանչյուրը ծառին կպցնում էր իր տերևը դրանով իսկ հաստատելով, որ նրանք սոցիոլոգիայի մի մասն են՝ ծառի մի տերևը:
   Future Creators-ը հուսով է, որ սոցիոլոգիայի ծառը անվերջ կաճի և տարեց տարի կտա նորանոր տաղանդներ:

Tuesday, November 23, 2010

Դպրոցական առօրյան

                                                       Դպրոցական առօրյան 

2010 թվական նոյեմբերի 23 քաղաք Երևան Լևոն Արիսյանի անվան № 127 դպրոց և կրկին Future Creators: Խումբը շարունակում է սոցիոլոգիայի ֆակուլտետի PR արշավը այցելելով Երևան քաղաքի ավագ դպրոցները` ներկայացնելով ապագայի մասնագիտությունը: Այս անգամ խումբը այցելեց № 127 դպրոցի 11-րդ դասարանցիներին:
   Ստանդարտ ծրագիր` ֆակուլտետ ներկայացում, ընդունման կարգ, գնահատման մեխանիզմ, ուսանողական կյանք, սակայն այս ամենի հետ մեկտեղ աշակերտներին բաժանվեցին բուկլետներ, որոնց նպատակն էր տեղեկատվությունը ավելի ամրապնդել: Վերոհիշյալ բուկլետները բաժանվեցին ոչ միայն 11-րդ դասարանցիներին այլ նաև նրանք 10-րդ դասարանցիներին, չէ որ նրանք էլ շուտով պետք է ընտրեն իրենց ապագա ուղին:

 Խմբեր, խմբեր, խմբեր...



Երբ ընկեր Մելքոնյանը հայտարարեց, որ կրկին խաղ ենք խաղալու բոլորը կարծեք թե ոգևորված էին, սակայն խաղի առաջին շաբաթից հետո պարզ դարձավ, թե իրականում ովքեր են հետաքրքրված խաղի ընթացքով: Նախնական արդյունքներով հանդես եկավ միայն Future Creators  խումբը, իսկ մնացածը ակտիվորեն ցուցաբերում էին իրենց պասիվությունը:
   Doctors of society լսել ենք, բայց չենք տեսել: Բազմաթիվ ծրագրեր, որոնք այդպես էլ չեն վերածվում գործողությունների:
Քաղաքականությունը… Հետաքրքիր է ինչ է թաքնված այս երեք կետերի տակ, միգուցե… Ինչպես պարզ դարձավ այսօր խմբի անդամները սոցիոլոգիայի ֆակուլտետի ծննդյան օրվա կապակցությմբ կազմակերպել էին մի շարք միջոցառումներ, որոնց մասին չիգիտեին նույնիսկ կուրսեցիները, իսկ ինչ իմաստ ունի խոսել օտարազգի ուսանողների մասին:
Ցիտում I love sociology խմբի պաստառի վերաբերյալ առաջին կուրսեցիների քննարկումից. «Իսկ ու՞ր են մեխակները», իսկ մեր կողմից ավելացնենք. «Ու՞ր է Ձեր party-ի շարունակությունը»:
Խմբեր խնդրում ենք ակտիվացեք մենք ուզում ենք մրցակիցներ ունենալ:
Future Creators

   Future Creators  ո՞վքեր են նրանք, ո՞րն է նրանց նպատակը, ի՞նչ են նրանք անելու: Սրանք այն հարցերն են որոնք հուզում էին բոլոր նրանց, ովքեր լսել էին այս անվանումը: Այս հարցերի պատասխանները մասամբ տվեց armsociology.com  կայքում տեղադրված հոդվածը: Այդտեղից պարզ դարձավ, որ FC խմբի անդամները նպատակ են հետապնդում սոցիոլոգիան դարձնել գալիք սերնդի մասնագիտություն: Այս նպատակին հասնելու համար նրանք այցելում են Երևան քաղաքի ավագ դպրոցներ՝ աշախակերտներին ներկայացնելով սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Սակայն դրանով չի սահմանափակվում Future Creators խմբի անդամների գործունեությունը, նրանք կազմակերպում են մի շարք միջոցառումներ, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում ֆակուլտետի առօրյա կյանքը: Առանձնահատուկ ուշադրության արժանացան խմբի կողմից պատրաստված տետրերը: Այդ տետրերի վրա տեղ էին գտել սոցիոլոգիայի դասականները:
 Նոյեմբերի 13, սոցիոլոգիայի ֆակուլտետի վեցամյակ, Future Creators խումբը պատրաստել էր նվեր սոցիոլոգիայի ֆակուլտետի համար, որը առանձնանաում էր իր յուրօրինակությամբ: Նրանք կազմակերպել էին ֆլաշ մոբ, որով շնորհավորել էին ֆակուլտետի ծննդյան տարեդարձը: Խմբի անդամները  չեն սահմանափակվում քչով, հենց այդ պատճառով էլ իրանց կազմակերպած ֆալշ մոբի տեսահոլովակը տեղ էր գտել You Tube կայքում:
Future Creators խումբը պատրաստվում է իրականացնել ևս մի շարք միջոցառումներ կերտելով մեր ֆակուլտետի ապագան:
  

Wednesday, November 17, 2010

Ճիշտ մասնագիտության ընտրության բանաձևը



<Ի՞նչ է երջանկությունը>: Հենց այսպես իր խոսքը սկսեց Երևանի պետական համալսրանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Ա. Սահակյանը` երջանկության բանաձև համարելով՝ մասնագիտության և երկրորդ կեսի ճիշտ ընտրությունը: Տիկին Սահակյանը իր վրա առաքինություն է վերցրել  ապագա սերդին սովորեցնել, թե ինչպես է հնարավոր կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն: Այդ նպատակով նա այցելում է տարբեր դպրոցներ և երեխաներին ներկայացնում  ճիշտ մասնագիտության ընտրության բանաձևը:
Հերթը հասել էր №42 դպրոցին, սակայն այս անգամ տիկին Սահակյանը մենակ չէր. նրան ուղեկցում էին Future Creators խմբի անդամները: Նրանք սովորության համաձայն ներկայացնում էին սոցիոլոգիայի ֆակուլտետը, ընդունելության պայմանները, ուսուցման ընթացակարգը  և ուսանողական կյանքը, սակայն այս անգամ շեշտը ավելի շուտ դրված էր ֆակուլտետում առկա մասնագիտացումների և դրանց մանրամասն նկարագրման վրա:
 Հանդիպումը անցավ ոչ թե ստանդարտ դասախոսության նման, այլ ավելի շուտ զրույցի ձևով: Ինչպես տիկին Սահակյանը, այնպես էլ խմբի անդամները սիրով պատասխանեցին բոլոր հնչած հարցերին՝ փորձելով տալ որքան հնարավոր է շատ տեղեկություն ապագայի մասնագիտության վերաբերյալ:

P.S.: Future Creators խումբը շնորհակալ է սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանատին ցուցաբերած աջակցության համար և հույս ունի, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:


Sunday, November 14, 2010

Happy B-day Sociology From Future Creators


  Future Creators խմբի անդամները ոչ միայն պատրաստել էին սոցիոլոգիայի ֆակուլտետի ծննդյանը նվիրված մի շարք նախատոնական միջոցառումներ, այլ նաև նոյեմբերի 13-ին նկարահենել էին տեսահոլովակ, որով նրանք ցանկանում էին շնարհավորել իրենց սիրելի ֆակուլտետի ծննդյան տարեդարձը:

http://www.youtube.com/watch?v=hK0WhQkUrj0